Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Չարենցավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.34-ին, մարվել՝ 01.39-ին: Միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածում (30-րդ կմ) ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 ZQ 686 պետհամարանիշով ավտոմեքենան:




























