ՀՀ բնապահպանության նախարարության՝ դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում եւ հաշվարկվել է 62.52 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում  եւ հաշվարկվել է 767.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Երեւանի տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է  200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 61.68մլն դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում տասը ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.0մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 10 որոշում:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի,  Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87հատ  «սիգ» տեսակի եւ 301հատ «կարաս» տեսակի  ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ եւ Երեւանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր: Առգրավվել է նաեւ 73 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 7 հատ խեցգետնորսիչ եւ 3 թարպ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 72.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  53 հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,87 մլն.դր. գումար: