Դատարանը մերժել է ՍԴՀԿ հայցը ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ` Գեւորգ Պերկուպերկյանի թեւը դիմել էր դատարան՝ անվավեր ճանաչելու Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով դատարանի կայացրած վճիռը՝ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն ասել է, թե դատարանը փաստել է  տիկին Սարգսյանի ատենապետության անօրինականությունը, սակայն մերժել է վաղեմության պատճառով, քանի որ Լյուդմիլա Սարգսյանը ատենապետ էր ընտրվել 2005 թվականին, իսկ իրենք դատարան են դիմել 2010-ին:  Նարեկ Գալստյանի փոխանցմամբ՝ իրենք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան, սպառելու են բոլոր ատյանները, որպեսզի հայցը բավարարվի:

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ից անջատված թեւը դատարանում վիճարկում էր Լյուդմիլա Սարգսյանի ատենապետության օրինականությունը: