Բաքվի իրավապահ մարմինները հետաքննում են քաղաքացու կողմից ոստիկանների վրա թքելու գործը:

Minval.Az-ը, վկայակոչելով ANS հեռուստաալիքին, վկայակոչում է, որ ոստիկանության աշխատակիցները դատի են տվել մի կնոջ, ով, թքել է նրանց վրա: 49-ամյա Սեւդա Հալիլովան սխալ տեղից է ճանապարհն անցել:

Տեսնելով դա՝ Բաքվի Սաբաիլյան շրջանի ոստկանական վարչության աշխատակիցները՝ սերժանտներ Ֆաիհ Իբրահիմովն ու Իլկին Ալիեւը կանգնեցրել են կնոջը եւ նրանից փաստաթղթեր պահանջել: Սակայն Հալիլովան հրաժարվել է տրամադրել փաստաթղթերը եւ հայտնել իր անունը, որից հետո մի փոքր հեռանալով դեպի ավտոբուսի կանգառ, իր խոսքով՝ թքել է  գետնին:

Իր հերթին, մեկնաբանելով իրավիճակը, սերժանտներ Ֆաիհ Իբրահիմովը եւ Իլկին Ալիեւը նշել են, որ Սեւդա Հալիլովան ոչ միայն սխալ տեղից է անցել ճանապարհը, այլ նաեւ վիրավորել է նրանց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: