Թուրքիայի մամուլում եւ սոցկայքերում Դավութօղլուի աղջկա եւ նրան ցածր գնահատական նշանակած ուսուցչի հեռացման համատեքստում սկսել են հիշատակել տարիներ առաջ Դավութօղլուի դստեր նամակն Էրդողանին։

Դեռեւս 2011 թվականին Ահմեդ Դավութօղլուի դուստրն ընդվզելով, որ հայրն անընդհատ գտնվում է գործուղումների մեջ եւ քիչ է լինում ընտանիքում, նամակ էր գրել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով իր հորը հեռացնել աշխատանքից։

Նշենք, որ օրեր առաջ Դավութօղլուի դստերը ցածր գնահատական նշանակելու համար աշխատանքից հեռացրել էին մաթեմատիկայի ուսուցիչ Մուրադ Օզերին։