Հազարավոր մարդիկ դուրս են եկել Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքի փողոցներ՝ իրենց բողոքը հայտնելու դատարանի որոշման դեմ, որով սեւամորթ մի երիտասարդի սպանած ոստիկանին մեղավոր են ճանաչել ոչ կանխամտածված սպանության մեջ:

Բողոքի գործողությունները վերածվել են զանգվածային անկարգությունների: Մոտ 50 մարդ ձերբակալվել է, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկան Յոհաննես Մեհզերլեն պնդում է, որ 22-ամյա սեւամորթ երիտասարդին սխալմամբ է սպանել: Կայարանում ծեծկռտուքի ահազանգով ժամանելով դեպքի վայր, ցանկացել է կռվի մասնակցի վրա կրակել գազային ատրճանակից, սակայն շփոթել է ատրճանակը եւ սովորական զենքից է կրակել:  

Սպանված Օսկար Գրանտի ծնողները պնդում են, թե Մեհզերլեն պետք է դատապարտվի կանխամտածված սպանության համար: Ոստիկանի դատավճիռը կայացվելու է օգոստոսի 6-ին: