ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը առավելագույնի է հասել վերջին 20 ամիսներին՝ երկրի տնտեսական աճին զուգահեռ: ORC-ի հետ համատեղ CNN-ի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 48%-ը ներկայումս հավանություն է տալիս Օբամայի քաղաքականությանը:
Վարկանիշի աճը տեղի է ունեցել հիմնականում երիտասարդության եւ բնակչության իգական սեռի շրջանում նախագահի սիրվածության մեծացման հաշվին: Մեկ ամսվա ընթացքում սոցիալական այս խմբերում Օբամային համակրողների թիվը միանգամից 10%-ով ավելացել է: Ըստ վերլուծաբանների՝ բացի տնտեսական հաջողություններից, վարկանիշի վրա ազդել է նաեւ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորումը, հայտնում է «gazeta.ru»-ն:
Սակայն ԱՄՆ-ում նախագահի աշխատանքից դժգոհողները մեծամասնություն են կազմում: 56%-ը հայտարարել է, որ նախագահը չի արդարացրել իրենց սպասումները, իսկ 49%-ն ասել է, որ նրա քաղաքականությունը երկիրը սխալ ուղղությամբ է տանում:




























