Հնդկաստանում «Բոդոլենդի ազգային ժողովրդավարական ճակատի» (NDFB) գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է 48 մարդ:
Հարձակումը կատարվել է դեկտեմբերի 23-ին՝ երկրի հյուսիսարեւելյան Ասամ նահանգի հինգ տարբեր շրջաններում: Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումները անվտանգության ուժերի՝ նախօրեին անցկացված գործողության ընթացքում NDFB-ի երկու առաջնորդների մահվան վրեժն էին, հայտնում է BBC-ն:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անջատականների հարձակումների շարքն որակել է «վախկոտություն»:
«Բոդոլենդի ազգային ժողովրդավարական ճակատը» Հնդկաստանում ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, այն պայքարում է հանուն ինքիշխան պետության հաստատման՝ բոդո ցեղի համար, որը կազմում է Ասամ նահանգի բնակչության շուրջ 10%-ը:


























