Ուկրաինայի «Նավթագազ» ընկերությունը ռուսական «Գազպրոմին» 1,65 մլրդ դոլարի պարտք է վճարել մատակարարված գազի դիմաց՝ Բրյուսելի պայմանավորվածություններին համապատասխան, ասվում է Ուկրաինայի ընկերության պաշտոնական կայքում:
Ավելի վաղ Ռուսաստանը, Ուկրաինան եւ ԵՄ-ն պայմանագիր էին ստորագրել ձմռան ընթացքում գազային ծրագրի վերաբերյալ: Բացի դրանից, «Նավթագազի» եւ «Գազպրոմի» միջեւ պայմանագրի լրացումներ էին ստորագրվել, որոնք սահմանում են գազի մատակարարման պայմանները՝ մինչեւ 2015 մարտի վերջ:




























