Ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության աշխատակիցները պարբերաբար չվերթային օդանավերով հրազեն են տողափոխել։ Հանցավոր սխեմայի մասնակիցները Ատլանտայի օդանավակայանի ուղեբեռների բաժնի աշխատակից Եվգենի Հարվին (Eugene Harvey) եւ ավիաընկերության նախկին աշխատակից Մարկ Քվենթին Հենրին (Mark Quentin Henry) են եղել: 2014 թ. մայիսից նրանք շուրջ 20 այդպիսի թռիչք են իրականացրել՝ Ատլանտա-Նյու Յորք երթուղով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Բրուքլինի դատախազ Քենեթ Թոմփսոնին (Kenneth Thompson):
Հարվին զենքով ուղեբեռը Ատլանտայում հանձնել է Հենրիի ուղեւորին: Ընդ որում, նա խուսափել է ստուգումից՝ անցնելով պատկերահանող սարքավորումների կողքով: Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցները ոչ պարտադիր ստուգման արտոնություն ունեն, հայտնում է «lenta.ru»-ն:
Հենրին բեռ է փոխադրել Նյու Յորք, որտեղ զենքը վաճառվել է անհայտ ոստիկանի միջոցով: Հանցավոր սխեմայի մասնակիցները փոխադրել են շուրջ 153 միավոր զենք, որոնցից շուրջ հարյուրը հասցրել են վաճառել:
Հենրին ձերբակալվել է Ջոն Քենեդու օդանավակայանում. նրա պայուսակում եղել է 18 ատրճանակ, որոնցից յոթը լիցքավորված են եղել: Նրա համախոհ Հարվին ձերբակալվել է Ատլանտայում՝ իր տանը:



























