Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից ազատել է երկրի 18 մարզերի 77 շրջանային ղեկավարների։ Հրամանագրերը հրապարակվել են նախագահի կայքում։

Ըստ փաստաթղթերի՝ խոսքը նաեւ Կիեւի, Խարկովի, Խերսոնի եւ Լվովի մարզերի համայնքների ղեկավարների մասին է։ Պաշտոնից զրկվել է նաեւ Ուկրաինայի արեւելքում գտնվող մարզի՝ Լուգանսկի պաշտոնյաներից մեկը։