ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում 4 մարդ  զոհվել, շատերը տարբեր վնասվածքներ են ստացել հարավարեւելյան շրջաններում սկսված տորնադոյի հետեւանքով: 
Տարերքը նյութական մեծ վնաս է պատճառել ինչպես բնակելի շենքերին, այնպես էլ տեղական բիզնեսին եւ առանց էլեկտրականության թողել ավելի քան 7 հազար մարդու: Տորնադոյից ամենաշատ տուժած Մերիոն եւ Ջոնս շրջաններում նահանգապետ Ֆիլ Բրայենթը արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կանանցից մեկը զոհվել է առեւտրի կենտրոնում, մյուսը՝ վագոնի մոտ, որում ապրում էր: Եվս երկու մարդ զոհվել է Ջոնսում, ենթադրվում է՝ իրենց տներում: