Հայտնի է դարձել Վայքի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածուի անունը: NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնի համար կառաջադրի «Վայք» Ջրօգտագործողների ընկերություն գործադիր տնօրեն Արագած Հակոբի Սաղաթելյանի թեկնածությունը:

Նշենք, որ Վայքի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների փաստաթղթերի ընդունումը լինելու է դեկտեմբերի 24-28:Թեկնածուների գրանցումը կլինի դեկտեմբերի 28-30-ը, նախընտրական քարոզչությունը՝ հունվարի 6-16, իսկ արտահերթ ընտրությունները կկայանան հունվարի 18-ին:

Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Սարգսյանը: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ:  http://news.am/arm/news/244969.html