«Նաիրիտ»  գործարանի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերի 16-ին, հաջորդը կստանան հունվարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ արդեն հունվարին կստանան դեկտեմբերի աշխատավարձը: Գործարանի 2215 աշխատակիցներին արդեն աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել, հունվարի 6-ից բոլորը գործազուրկ են, այնուհետեւ մոտ 500 հոգու հետ պայմանագրեր կկքնվեն: Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ ստեղծել են համակարգող խումբ, որը նամակ է ուղարկել «Նաիրիտի»  խորհրդին, վերջինս էլ այն ուղարկել է Կառավարություն: Նամակում նաիրիտցիները անդրադառնում են իրենց 18 ամսվա աշխատավարձի մարմանը, որը կազմում է 13 -15 մլն դոլար, նախանշում են պարտքը մարելու ճանապարհները: Մինչեւ վաղը՝ դեկտեմբերի 25-ը,սպասում են Կառավարությունից պատասխան նամակի, ըստ այդմ՝ պարզ կլինի նրանց գործողությունները: Համակարգող խումբը այսօր գումարելու է երկրորդ նիստը: Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե դրական պատասխան չլինի կամ որոշակի ժամանակահատված չնշվի, բողոքի ակցիաները կշարունակեն: