Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում տեղի ժամանակով ժամը 7.50-ին տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ժամանակ ստորգետնյա ցնցումները կազմել են 6,5 բալ: Երկրաշարժը տեղի է ունեցել Տոկիոյից 300 կմ հարավ՝ Խատիձե կղզում, որտեղ միջնադարում երկրի հիմնական տարածքներից աքսորվում էին հանցագործները։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակում՝ 40 կմ խորության վրա։
Ճապոնիայի մայրաքաղաքի բարձրահարկ տները ճոճվել են, բայց, բարեբախտաբար, ստացած տեղեկատվության համաձայն, ավերածություններ չեն եղել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Երկրաշարժի հետևանքով ցունամի չի առաջացել։
Հիշեցնենք, որ օգոստոի 11-ին եւս Տոկիոյից 150 կմ հարավ-արևմուտք կրկին 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր մեկ մարդ, 120-ը ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ։ Վնասվել էր մոտ 5 հազ. կառույց։



























