Իռլանդացի երիտասարդը որոշել է գեղեցիկ նվեր մատուցել իր սիրելիին: Թանկ անակնկալների փոխարեն նա ամեն օր նրան սիրային ուղերձներ է ուղարկել:

Երիտասարդը բոլոր ուղերձները բաժանել է երեք թեմաների եւ ներկել տարբեր գույներով: Այսպես, օրինակ, դեղին գույնի նամակներում նա գրել է իրենց համատեղ կյանքի լավագույն հիշողությունները, կանաչ գույնի թերթերում՝ բանաստեղծություններ եւ աֆորիզմներ, իսկ վարդագույն թերթիկներում՝ պատճառներ, որոնք ստիպում են նրան սիրել ընկերուհուն, հայտնում է Lifenews-ը:

365 հրովարտաները նա տեղադրել է մեծ տարայի մեջ: «Ամեն առավոտ դու կկարդաս մեկական գրություն եւ դա ամբողջ օրվա համար կապահովի քեզ դրական էներգիայով», գրել է երիտասարդը:

 «Ես իմ ընկերուհուն ճանաչում եմ արդեն 8 տարի, ուստի ուղերձների համար բավական նյութ կար, պետք էր միայն կարգավորել, ինչն էլ ես արեցի», - սոցկայքի իր էջում գրել է երիտասարդը: «Նա երջանիկ էր, նա ցնցված էր», - երիտասարդը խանդավառությամբ կիսվել է սիրելիի հույզերով: