Հայոց լեզվի եւ գրականության լրացուցիչ պետական միասնական քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 422 հոգուց ներկայացել է 398-ը։ Միջին բալը եղել է 10.9 բալ։

17,5-ից մինչեւ 20 բալ վաստակել է 28 մարդ կամ 7 տոկոսը, 13,5-ից 17,25 բալ՝ դիմորդների 17,58 տոկոսը, 7,7-ից 13,25 բալ՝ 59,8 տոկոսը։ Դիմորդների 15,5 տոկոսը կամ 62 հոգի կտրվել են պետական քննությունից։ Այս տարի հայոց լեզվի պետական միասնական քննությունից ամենաբարձր բալ հավաքել է 2 հոգի։

Ֆիզիկայի պետական միասնական քննությանը հայտագրված 213 մարդուց ներկայացել է 196-ը։ Սա պատմության մեջ առաջին քննությունն է եղել, որտեղ միջին բալը եղել է 5,9-ը, ինչը հավասար է երկուսի։ 17,25-ից 20 միավոր է հավաքել 4 մարդ կամ 2 տոկոսը։ Նվազագույն շեմը չեն կարողացել հաղթահարել 154  հոգի կամ 77,8 տոկոսը։