Կարելի է գրեթե վստահաբար ասել, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ կշարունակի գործել առանց վիզայի ռեժիմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան:

Նա հավելեց, որ Երեւանի եւ Թբիլիսիի՝ այս կամ այն միավորմանն ինտեգրումը դժվար թե ազդի գործող կարգի վրա. միգրացիոն տեղաշարժման եւ ժամանման ռեժիմները շարունակում են մնալ պետությունների ինքնիշխան հարցերը: «Ես գրեթե վստահ եմ, որ իրադրությունը կմնա այնպիսին, ինչպիսին այս փուլում է»,- հավելեց Ջալագանիան:

Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմ է գործում: