Խարկովի կենտրոնական Ռումարսկայա փողոցում պայթյուն է որոտացել: Միջադեպը տեղի է ունեցել 00.10-ին (Երեւանի ժամանակով 02.10-ին): Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու հրշեջ բրիգադները: Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջում գրել է, որ պայթյունը կորակվի որպես ահաբեկչություն: «Այդ պայթյունը կորակվի որպես ահաբեկչական ակտ՝ ուղղված Խարկովում իրավիճակի ապակայունացմանը»,-գրել է նա:
Գերաշչենկոն նաեւ պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել կահույքի խանութում, որի սեփականատերն օգնում է երկրի հարավ-արեւելքում ռազմական գործողությունների մասնակցող ուկրաինացի մարտիկներին:
Խորհրդականը նշել է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:


























