Արեւմուտքը չի թաքցնում, որ պատժամիջոցներն ուղղված են ՌԴ տնտեսությանն անընդունելի վնաս հացնելուն եւ ժողովրդին իշխանության դեմ տրամադրելուն: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այդ պատժամիջոցների քաղաքական բաղադրիչի վերաբերյալ կասեմ, որ հրկադրական բնույթի միջոցառումների կիրառումից մինչ օրս մեր արեւմտյան գործընկերներն այն մարդկանց առաջին շարքերում էին, որոնք կոչ էին անում պատժամիջոցներն ուղղել կոնկրետ ղեկավարների դեմ եւ անել ամեն բան, որ դրանք բացասական ազդեցություն չունենան բնակչության վրա: Ռուսաստանի դեպքում ընտրվել է տրամագծորեն հակառակ տրամաբանությունը»,-նշել է Լավրովը:
«Հրապարակային ասվում է, որ պատժամիջոցներն ուղղված են նրան, որ վնաս հասցվի ռուսական տնտեսությանը, որպեսզի ժողովուրդն զգա, թե որքան վատ է ապրում այս ռեժիմի պայմաններում: Այստեղ ակնհայտ է այդ միտումը եւ այն թաքցնել հնարավոր չէ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցները խախտում են միջազգային նորմերը եւ միջազգային տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մոտեցումները:




























