Անհայտ անձը նռնակ է տենել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների ուղղությամբ, որոնք կանգնած են եղել Կիեւի կենտրոնում հյուրանոցի շենքի մոտ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին հայտնում է Կիեւի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Երիտասարդ տղամարդը Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ուղղությամբ պայթուցիկը սարք է նետել: Ներկայումս քրեագետ-փորձագետները պարզում են, թե նռնակի եղել է РДГ-5, թե՞ լուսաձայնային»,-ասված է հաղորդագրությունում:

Միջադեպից հետո չարագործը վազել է խաչմերուկի կողմը այդ ընթացքում եւս մեկ նռնակ նետելով իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Իրավապահներից մեկը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է հարձակվողի ինքնությունը: