Հայաստանի ՏԿԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 04.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 155 հասցեում գտնվող «Արմենիա Դելյուքս» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար (առկա է գազի արտահոսք), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ZS 940 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 22 ՏՕ 231 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ` «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 26-ամյա Հ. Ա.-ն եւ «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդ 27-ամյա Ս. Հ.-ն) տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ս. Հ.-ինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետեւ` իրականացրել հերթապահություն՝ մինչ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության վերջանալը:




























