ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում եւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում նաեւ բուք է:
Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























