Հիվանդանոցից դեկտեմբերի 23-ին, ժամը 19.10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի եւ աջ ոտքի կտրած-ծակած վերքեր, քթի փափուկ հյուսվածքների սալջարդ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 22-ամյա Արամ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Մրգանուշ-Կանաչուտ գյուղամիջյան ճանապարհին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, Արամ Գ.-ի մորաքրոջ որդին` 25-ամյա Գագիկ Մ.-ն, դանակով հարվածել է Արամ Գ.-ին, որի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գագիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ ստորագրությամբ բաց է թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























