Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը լքում է Tenet Healthcare հիվանդանոցների տնօրենների խորհուրդը, գրում է The Wall Street Journal-ը: Ինչպես նշել են ընկերությունում, տվյալ որոշումը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ին:
Թերթը հիշեցնում է, որ Բուշը նաեւ Rayonier Inc., Empower Software Solutions եւ CorMatrix ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է: Անցած շաբաթ նա որոշել է լքել Barclays-ի խորհրդատուի պաշտոնը, հայտնում է Gazeta-ն:
Պարբերականը ուշադրություն է հրավիրում Բուշի վերջին հայտարարությանը, ըստ որի, նա «ակտիվորեն ուսումանասիրում է Միացյալ Նահանգների նախահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը»
Ջեբ Բուշը ավագ Ջորջ Բուշի որդին է եւ կրտսեր Բուշի եղբայրը: 2016թ. կայանալիք նախագահական ընտրություններում նա համարվում է ամենահզոր թեկնածուներից մեկը:




























