Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Կարեն Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 24-ից Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տրանսպորտային միջոց առեւանգելու մեղադրանքով: