Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Նորագավիթի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 50-ամյա Ավետիք Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:




























