Հայաստանի տարադրամի փոխանակման կետերում արժույթի առուվաճառքի մարժան կայունացել է: Այս մասին Գործադիրի դեկտեմբերի 25-ի նիստում հայտարարել է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, ավելի վաղ նա գլխավորել էր նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը զբաղվում էր ֆինանսական շուկայի ուսումնասիրմամբ:

Փոխարժեքը կայունացել է, ներկայումս առուվաճառքի մարժան կազմում է 3 – 5 դրամ կամ՝ բազմամյա նորայի սահմաններում:

Կրկին գործում են շուրջ 90 խանութները, որոնք դեկտեմբերի 15 – 17-ին փակվել էին հոռետեսական սպասելիքների պատճառով: Խանութներում կրկին առկա են գնապիտակները, որոնք հանվել էին փոխարժեքի խառնաշփոթի պատճառով:

«Մենք ստացել ենք նաեւ ՏՄՊՊՀ-ի գների մոնիտորինգի արդյունքները: Կան տվյալներ, որ դեկտեմբերի 17-ի պիկից հետո մանրածախ գները նկատելի նվազել են եւ կայունացման միտում ունեն: Ասվածը վերաբերում է նաեւ գազալցակայաններին», - նշել է Գաբրիելյանը: Նա հավելել է, որ ՀՀ ԿԲ-ն մտադիր է  փոխանակման կետերի աշխատանքի, ՏՄՊՊՀ-ն էլ՝ շուկայի գերիշխող սուբյեկտների վերահսկման հավելյալ կարգավորման գործողությունների ծրագիր ներկայացնել