Ղազախստանի Պավլոդարում խուլիգանների են ձերբակալել, որոնք «սելֆի» են արել մատղաշ եղեւնիների ֆոնին եւ կտրել դրանք:
«24 եւ 26 տարեկան 2 երիտասարդներ կեսգիշերին որոշել են «զվարճանալ»: Սկզբում աղբամաններով ֆուտբոլ են խաղացել, հետո դրանցով բարիկադներ սարքել փողոցի երթեւեկելի մասում», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Հետդարձի ճանապարհին նրանք լուսանկարվել են մատղաշ եղեւնիների ֆոնին, հետո արմատի մոտից կոտրել դրանք եւ տուն վերադարձել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Խուլիգանների «սելֆին» նրանց միակ լուսանկարը չի եղել: Բոլոր գործողություններն արձանագրել են տեսահսկող սարքերը: Երիտասարդներին մի քանի րոպեից ձերբակալել են:



























