Մալայզիայում վերջին տասնամյակի ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղների պատճառով տարհանվածների թիվը գերազացնել է 90 հազարը:
Իրավիճակն առավել ծանր է Քելանթան նահանգում, որտեղ 32,3 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր ապաստարաններ: Խորտակվել են նահանգի կենտրոն Քոթ-Բարու քաղաքի մի շարք շրջաններ, երթեւեկությունը կավածահար է եղել: Խոշոր գետերում ջրի մակարդակը գերազանցել է թույլատրելի 10 մետրը, եւ շարունակում է աճել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Հարեւան Թրենգանու նահանգում մոտ 29 հազար մարդ է տարհանվել եւ 24.3 հազար բնակիչներ լքել են Շահանգ նահանգի իրենց տները:



























