Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում կալանավոր է մահացել: Մամուլի տվյալներով՝ նա մահացել է խոշտանգումների հետեւանքով: Սակայն պաշտոնական մարմինները դա հերքում են: Մասնավորապես, արդարադատության նախարարության բանտային ծառայության ղեկավարի մամուլի հարցերով օգնական Յաշար Իսակովը ԱՊԱ-ին հայտնել է, որ տարածված տեղեկությունը, թե №14 ուղղիչ հաստատությունում պահվող կալանավոր Էլշադ Բաբաեւը մահացել է խոշտանգումներից, չի համապատասխանում իրականությանը: 

«14 ուղղիչ հաստատությունում կատարված միջադեպի հետ կապված Ղարադաղի շրջանային դատախազությունը քրգործ է հարուցել, կատարվում է քննություն: Հասարակայնությանը այդ մասին պաշտոնական տեղեկատվություն կմատուցվի», - հայտարարել է պաշտոնյան:

Կալանավոր Էլշադ Բաբաեւը մահացել է դեկտեմբերի 22-ին: