Գերագույն Ռադայի շենքի մոտ հինգշաբթի 1000 մարդ է հավաքվել, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ցուցարարները կրթական համակարգի ներկայացուցիչներ են: Ցուցարարները վանկարկում են «Մի ոչնչացրեք մանկավարժական գիտությունը», «Մի խլեք գիտնականներից աշխատավարձը», «առանց մանկավարժական գիտությունների ակադեմիայի ապագայի դպրոց չկա»:

Ցուցարարների եւս մեկ խումբ դեմ են «Ուկրսպիրտի» մասնավորեցման դեմ, իսկ ուկրաինական բուքմեյքերները պահանջում են օրինականացնել իրենց գործունեությունը: Ցուցարարների խոսքով՝ Ուկրաինայում այդ բիզնեսը ստվերում է: