ՌԴ կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 25-ին քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով Հայաստանին 270 մլն դոլարի վարկ տրամադրելու հարցը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 20-ին, ՌԴ-ն եւ Հայաստանը համաձայնագիր էին կնքել էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Փաստաթղթում հաստատվում է. որ անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացնի ռուսական կողմը: Վարկը կտրվի 15 տարով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ռեակտորի շահագործման նորմատիվ ժամկետը  ավարտվում է 2016-ի սեպտեմբերին: Շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ որոշումը ՀՀ իշխանությունները կայացրել էին  2014թ. մարտին: Շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ համատեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս  2013թ.: Ռեակտորի զննությամբ եւ պլանը կազմելու աշխատանքներով զբաղվում էին «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչները: