ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը AM General ընկերության հետ 2,2 հազար պարեկային HMMWV զրահամեքենա Մեքսիկայի պաշտպանության նախարարությանը մատակարարելու պայմանագիր է կնքել, հաղորդում է Altair-ը: Գործարքի գումարը կազմել է 245.5 մլն դոլար:
2014թ. սեպտեմբերին հաղորդվում էր, որ Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը մտադիր է հազար HMMWV զրահամեքենա ձեռք բերել, հայտնում է Lenta-ն:
Բացի այդ, Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ԱՄՆ-ից ձեռք բերել նաեւ Իրաքի ու Աֆղանստանի ռազմական գործողություններում օգտագործված MRAP տիպի զրահամեքենաներ: Այդ տեխնիկան Պենտագոնի կողմից դաշնակիցներին է առաջարկվում ավելցուկային ռազմական ունեցվածքի ծրագրի իրացման շրջանակներում: Ծրագրի շրջանակներում Մեքսիկան զրահամեքենան անվճար կստանա, սակայն պետք է վճարի փոխադրման ծախսերը:




























