«Վերնիսաժի» գործով դատական նիստին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Գոռ Առաքելյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին։ Փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ դատախազը կողմնակալ վերաբերմունք է դրսեւորել Գոռ Առաքելյանի նկատմամբ։
«Հենց սկզբից նախաքննությունն ընթացել է քրեական եւ քրեադատավարական օրենքների բազմաթիվ խախտումներով, չի ապահովվել քրեական գործի լրիվությունը եւ բազմակողմանիությունը, փոխարենը գործի քննությունն իրականացվել է միակողմանի։ Նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել նախաքննական մարմնին Գոռ Առաքելյանի արաքին ճիշտ որակավորում եւ գնահատական տալու համար, ինչպես նաեւ նախաքննական գործողություններ կատարելու վերաբերյալ, իսկ դատախազը դրանք մերժում էր՝ առանց լուրջ հիմնավորման»,- իր միջնորդությունը հիմնավորեց փաստաբանը։
Երեմ Սարգսյանը նշեց, որ նախաքննության ընթացքում հաշվի չեն առնել կատարվածի մանրամասները եւ այն, որ Գոռ Առաքելյանը կարող էր գտնվել հոգեկան խիստ հուզմունքի կամ աֆեկտի վիճակում, քանի որ նրա կնոջ եւ երկու տարեկան երեխայի ներկայությամբ էր այդ ամենն իրականացվում։
«Մենք մի քանի անգամ միջնորդել ենք այդ հանգամանքը պարզելու համար անցկացնել դատաբժշկական փորձաքննություն, քանի որ դրանից առաջ հաստատվել էր, որ Գոռ Առաքելյանը գտնվել է շարունակական նեւրոտիկ սթրեսային վիճակում՝ իրավիճակով պայմանավորված հիշողության մասնակի կորստով, սակայն ինչպես քննիչը, այնպես էլ դատախազը բացարձակ անուշադրության են մատնել այս հանգամանքը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի մոտ այդ ախտորոշումը հուշում է, որ նա գտնվել է աֆեկտի վիճակում։
Փաստաբանը նաեւ նշեց, որ գործի ծավալուն լինելու պատճառաբանությամբ քրեական գործի նյութերի մեջ չեն ներառվել Վահան Հակոբյանի ցուցմունքները, որոնք ունեին կարեւոր նշանակություն։
Մյուս երկու ամբաստանյալների փաստաբանները միջնորդությունը թողեցին դատարանի հայեցողությանը։ Դատախազը չհամաձայնեց այս միջնորդության հետ եւ դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց միջնորդությունը։
Մինչեւ այդ դատավոր Գագիկ Պողոսյանը ճշտեց ամբաստանյալների կենսագրական տվյալները։
Ամբաստանյալ Գոռ Առաքելյանն ասաց, որ ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, հայցորդ է Գիությունների ազգային ակադեմիայում, խնամքին երկու անչափահաս երեխա ունի։
Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանն ասաց, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղից է, միջնակարգ կրթություն ունի, եւ խնամքին հաշմանդամ ծնողներն են։ Վալերիկ Հովհաննիսյանն ամուսնացած չէ եւ նախկինում դատվածություն է ունեցել։
Ամբաստանյալ Ներսես Մելքոնյանը պատմեց, որ Վրաստանի Ախալցխայի շրջանի Նաուխլեբ գյուղից է, ՌԴ քաղաքացի է, ամուսնալուծված է, երկու անչափահաս երեխա ունի խնամքին։
Նշենք, որ այսօր դատական նիստն ամբաստանյալներին ուշ տեղափոխելու պատճառով սկսվեց գրեթե մեկ ժամ ուշացումով։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: