Հայ մանածագործները լիովին կարող են մրցել զանգվածային արտադրություն ունեցող երկրների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց ՀՀ Թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չունի հումք՝ ոչ բնական եւ ոչ սինթետիկ թելեր: Սակայն մյուս կողմից, էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսերով տեղական արտադրողները դեռեւս շահում են: «Իսկ Թուրքիայի կամ Չինաստանի աշխատավարձերի համեմատությամբ հսկայական տարբերություն չկա. վերջին 10-15 տարիների ընթացքում դրանք բարձրացել են նաեւ այնտեղ: Զանգվածային արտադրողների հետ մրցակցելը բարդ է, սակայն մենք ավելի շատ մտածում ենք միջին եւ բարձր գնային սեգմենտների շուրջ, որտեղ կարեւոր է եւ խելքի, եւ ձեռքի աշխատանքը», - նշեց փորձագետը: