Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2015 թվականի ընթացքում ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարներին:

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում. «Մենք պահանջներ առաջ չենք քաշում, դա անում է մեր հակառակարոդը՝ Ադրբեջանը: Հայաստանը տարեցտարի միջազգային հանրությանը ներկայացնում է ԼՂ խնդրի նախապատմությունը եւ հենց հակամարտության պատմությունը: Այդ առումով մենք տեղում չենք դոփում»:

Միաժամանակ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ այդուհանդերձ, ԼՂ խնդրի վերջնական կարգավորումը առաջիկա ժամանակներում չի գտնվի: