Ամփոփելով անցած տարին՝ կարելի է միանշանակ ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 2015 թվականին առաջընթաց չի լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, կամավորներն ու զինծառայողները սեփական կյանքի գնով հաղթանակ ապահովեցին, եւ այսօր Արցախը պաշտպանված է սեփական Սահմանադրությամբ:

«Մեզ մնում է միայն կառավարման նորմալ համակարգ ունենալ Հայաստանում, որպեսզի ժողովուրդը չլքի երկիրը, իսկ մնացած բոլոր հարցերը կարելի է լուծված համարել: Երկրում լեգիտիմ իշխանության առկայության դեպքում կարելի է հանգիստ դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերներին, առավել եւս, որ աշխարհում ոչ ոք չի ցանկանում փոխել ղարաբաղյան հարցով գոյություն ունեցող իրավիճակը»,- նշեց ընդդիմադիրը: