Հայիթիի նախագահ Միշել Մարտելլին հակակառավարական ելույթների ֆոնին հրաժարական տված վարչապետի փոխարեն կառավարության ղեկավար է նշանակել փորձառու քաղաքական գործիչ Էվանս Փոլին:
Երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի նախկին քաղաքապետ Էվանս Փոլը նաեւ մասնակցել է 2006թ. նախագահական ընտրություններին:
Նախկին վարձապետը հրաժարական էր տվել դեկտեմբերի 14-ին՝ ներքաղաքական ճգնաժամների հաղթահարման հատուկ հանձնաժողովի հանձնարարականով: Անցումային կառավարության ղեկավար էր նշանակվել առողջապահության նախարար Ֆլորենս Դյուպերվալ Հիյոմը, սակայն ըստ սահմանադրության, նա չէր կարող այդ պաշտոնը 30 օրից ավելի ղեկավարել:




























