Ռումինիայում ջրհեղեղի հետեւանքով վնասվել է ինտերնետի մալուխը, ինչի պատճառով էլ Հայաստանում վատացել է ինտերնետի որակը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցին տեղեկացրեց Armenian datacom company ընկերության տեխնիկական գծով տնօրեն Վահե Խաչիկյանը՝ նշելով, որ բնական աղետի ենթարկված Ռումինիայում փորձում են վերականգնել մալուխը, սակայն աշխատանքը ամբողջությամբ ավարտին հասցնելու ժամկետը դեռ պարզ չէ։ Ըստ Խաչիկյանի՝ ներկայումս Հայաստանը ինտերնետ է մատակարարում “Cogent” միջազգային օպերատորը, որի տրամադրած ծառայությունը զիջում է Հայաստանի առաջնային օպերատոր «Level 3 communications»-ի տրամադրած ծառայությանը։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























