Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 161 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գոռ Խ.-ին եւ 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք խոստովանել են, որ նույն օրը Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների տարածքներից «Մերսեդես G» մակնիշի 4 տարբեր ավտոմեքենաներից գողացել են պահեստային անվադողերի ծածկոցներ եւ լուսային սարքավորումներ:
Պարզվել է, որ վերջիններս դեկտեմբերի 23-ի ժամը 19.00-ից մինչեւ դեկտեմբերի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում կայանված, 1983 թ. ծնված Կարեն Հ.-ին պատկանող «Մերսեդես»-ի պահեստային անվադողի պլաստմասե վահանակը:
Պարզվել է նաեւ, որ Գոռ Խ.-ն եւ Արմեն Դ.-ն նույն օրը, ժամը 00.30-ից մինչեւ 09.00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Հյուսիսային պողոտայի թիվ 10/1 հասցեում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակների պլաստմասե շրջանակները:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:



























