Ադրբեջանի ռազմածովային ուժերի աշխատակիցը կախվել է սեփական փողկապով:

Vesti.Az-ը հայտնում է, որ դեկտեմբերի  25-ին Բուխտինսկայա փողոցի տանը կախվել է Հուսարական թաղամասի բնակիչ Մայիս Գարաեւը  (1990 թ. ծնվ.): Երիտասարդը կախվել է  մուտքի դռնից՝ սեփական փողկապով: Գարաեւը բնակարանը վարձակալել էր Բաքվի բնակիչ, 1958 թ. ծնված Թեյմուր Ղարիբովից: Տղամարդն աշխատում էր Ադրբեջանի ռազմածովային ուժերում: 

Ինքնասպանության պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ նախնական տվյալի՝ երիտասարդը բանկերից մեկին խոշոր  պարտք է ունեցել: