Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը սուրբծննդյան ելույթում հիշատակել է «Գահերի խաղը», գրում է The Daily Mirror-ը: Ինչպես նշում է թերթը, Նորին մեծությունը իր ելույթում արծարծել է այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են Էբոլայի տենդը եւ Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցը: Եղիսաբեթի ուղերձում տարօրինակ էր «Գահերի խաղի» հիշատակությունը, ասվում է հոդվածում, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թագուհին ամուսնու՝ Էդինբուգի հերցոգ Ֆիլիպի հետ այցելել էր Հյուսիսային Իռլանդիայում գտնվող «Գահերի խաղը» նկարահանումների հրապարակ:
«Հավանաբար, մեծ արձագանք ստացավ իմ էքսկուրսիան «Գահերի խաղը» նկարահանումների հրապարակում, սակայն Crumlin Road Gaol (նախկին բանտ) այցը կմնա իմ ամենավառ հիշողությունը», - ասել է Եղիսաբեթ 2-րդը:




























