Ուզբեկստանում նախագահական ընտրությունները նշանակվել են 2015թ. մայիսի մարտի 29-ի, ասվում է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, այդ կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է 2014թ. դեկտեմբերի 26-ից նախագահական ընտրությունների նախընտրական արշավի մեկնարկի մասին:
«ԿԸՀ-ի նիստի ընթացքում հստակեցվել է Ուզբեկստանի նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ծրագիրը, ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ Ուզբեկստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ:




























