Ֆեթուլլահ Գյուլենը հայտարարել է, թե կհաշտվի Էրդողանի հետ, եթե վերջինս ներողություն խնդրի։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գտնվող Ֆեթուլլահ Գյուլենը հերթական տեսաուղերձում առանց անուն տալու, սակայն  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նկատի ունենալով՝ ասել է, թե կհաշտվի, եթե նա ներողություն խնդրի եւ ապաշխարհի կատարած սխալների համար։

«Եթե ազգից ներողություն խնդրի, դա ապաշխարհելու պես մի բան կլինի։ Աստված այն կընդունի, մենք էլ կընդունենք։ Հակառակ դեպքում եթե մենք նրանցից ներողություն խնդրենք, մենք կնմանվենք նրանց։ Եթե այդպես լինի, ավելի լավ է մեռնենք»,-ասել է Գյուլենը։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական դատարանը Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել եւ Թուրքիան պատրաստվում է Գյուլենին ստանալու համար դիմել ԱՄՆ-ին։

Հիշեցնենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։