Պակիստանա-աֆղանական սահմանին ամերիկյան երկու անօդաչու օդանավերի գրոհի հետեւանքով 7 գրոհայիններ են սպանվել:

«Դոոն» թերթը հայտնում է, որ սպանվածներից երեքը արտասահմանցի են:

Թերթը պնդում է, որ Հյուսիսային Վազիրստանում ամերիկյան անօդաչուները հարվածներ են հասցրել ուզբեկստանցի գրոհայինների, ինչպես նաեւ «Փենջաբյան թալիբան» խմբավորման  անդամների դիրքերին:  Ռմբակոծվել է այն շրջանը, որտեղ, ըստ հետախուզության, գտնվում էր պակիստանցի թալիբների դաշտային հրամանատարներից մեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան անօդաչու օդանավերը Պակիստանում հարվածները վերսկսել էին այս տարվա հունիսից՝ երկարատեւ ընդմիջումից հետո: Պատճառը տեղի իշխանությունների՝ «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժման հետ խաղաղ երկխոսություն սկսելու փորձն էր: Պաշտոնական Իսլամաբադը դատապարտում է իր տարածքում ամերիկյան անօդաչու օդանավերի մարտական կիրառությունը: