Դեկտեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Պարզվել է, որ նա իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով գործը վերջինիս օգտին լուծելու համար պահանջել եւ ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Կատարվում է քննություն: