Այսօրվա դրությամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած համաժողովին մասնակցության հրավեր չի ստացել. եթե նման հրավեր լինի, մենք կքննարկենք այն եւ կհայտնենք մեր կարծիքը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ԲՀԿ-ի գործունեության վերաբերյալ իր կարծիքն ունի: «Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը միշտ պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնց գործունեությունը նպաստում է այդ ճգնաժամային վիճակից երկրի դուրսբերմանը», - ասել է Տաճատ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ծառուկյանի գործունեության մեջ նա չի կարող բացասական տարրեր տեսնել:
Հիշեցննք, որ 2015թ. հունվարի 20-ին «Բարգավաճ կուսակցության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ շարժումների մասնակցությամբ համաժողով կանցկացնի:



























