Մալայզիայի վարչապետ Նաջաբ Աբդուլ Ռազակը ջրհեղեղներով պայմանավորված երկրի աղետալի վիճակի պատճառով ընդհատել է իր արձակուրդը:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ջրհեղեղից առավել տուժած վեց նահանգներում ավելի քան 91 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Առավել շատ տուժել են Քելենթանը, Տրենգաուն, Փահանգը եւ Փերակ նահանգները;
Վարչապետը խոստացել է շաբաթ վերադառնալ Մալայզիա եւ անմիջապես մեկնել ամենատուժած նահանգներից մեկը՝ Քելանթան: «Ես խորապես անհանգստացած եմ ջրհեղեղների պատճառով եւ վերադառնալու որոշում եմ կայացրել», - նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Վարչապետի ֆեյբուքյան էջի բաժանորդները բացասական մեկնաբանություններ են թողել գրառմանը՝ վարչապետին քննադատելով՝ Օբամայի հետ գոլֆ խաղալու համար:
Չորեքշաբթի հաղորդվել էր, որ ջրհեղեղների պատճառով ավելի քան 100 տուրիստներ արգելափակվել են մալայզիական Փահանգ նահանգի հյուրանոցում: Նրանց թվում են նաեւ Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ինչպես նաեւ Մալայզիայի քաղաքացիներ:




























