Բաքվի կենտրոնում այրվել է ամանորյա տոնածառը: Ադրբեջանի մամուլի փոխանցմամբ, բռնկման պատճառներն անհայտ են: Տուժածների մասին չի հաղորդվում: Նշենք, Ադրբեջանի ԱԻՆ-ն ու ՆԳՆ-ն տվյալ լուրը չեն մեկնաբանել:

Ուշագրավ է, որ նման դեպք է գրանցվել նաեւ Բաթումում, որտեղ նույնպես այրվել է ամանորյա տոնածառը: Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ է դարձել արհեստական տոնածառի ամանորյա լուսավորության համակարգում տեղի ունեցած կարճ միացումը:

Բռնկման հետեւանքների վերացումից հետո Բաթումի քաղաքապետարանի աշխատակիցներն արագ ձեռնամուխ են եղել տոնածառի այրված հատվածների վերականգնմանը: